Բագրատ Սրբազանը տեսաուղերձով է հանդես եկել, որով այս կիրակի`մայիսի 26-ին, ժամը 16:00-ին բոլորին հրավիրել է Հանրապետության հրապարակ` հանրահավաքի:
«Հաշտության, արդարության ճշմարտության, հոգեւոր Հայաստանի եւ իրական եւ հարատեւ խաղաղության մեր ասելիքը արդեն իսկ հաղթել է ձեր սրտերում, այս հաղթանակը պետք է ամրագրել: Ամրագրելու համար անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որեւէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ: Մենք միասին որոշում ունենք կայացնելու: Մենք գիտենք ձեր բազում հարցերի մասին, մենք ունենք հստակ պատասխաններ: Մայիսի 26-ին `ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակում կհանդիպենք»,- ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը